Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանին կհաջողվի՞ փակել պատերազմի արահետը․ «Ժամանակ»

Մարտ 02,2019 11:37

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնության մասին, հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո: Երբ, որտեղ հանդիպել և ինչ օրակարգով՝ մանրամասներ հայտնի չեն:

Փոխարենը նախօրեին Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, որ Ալիևի հետ հանդիպումները օրակարգ, որպես այդպիսին, չունեն: Փաշինյանը հայտարարել էր նաև, որ դրանց առումով բանակցության մասին խոսել հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արցախի իշխանությունը ստանձին բանակցային լիիրավ կողմի կարգավիճակ, քանի որ Հայաստանի վարչապետը չի ներկայացնում Արցախի ժողովրդին՝ արցախցիները ունեն իրենց իշխանությունը:

Սակայն Երևանը հայտարարությունների առումով գնաց էլ ավելի հեռուն, և Փաշինյանի՝ Իրան այցին գրեթե զուգահեռ Արցախ այցելած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մենք ոչ մի թող հող չունենք հանձնելու և հակառակը՝ պետք է վերաբնակեցնենք: Այս հայտարարությունները, բնականաբար, առաջացնում են հարց, թե այդ դեպքում ինչի՞ շուրջ բանակցել, և արդյո՞ք Երևանն այդպիսով չի փակում բանակցության ճանապարհն ու բացում պատերազմի արահետը: Առերևույթ այս հարցը, սակայն, ունի պատասխան հենց հարցի տեսքով՝ իսկ նախորդ 25 տարիներին Մադրիդյան սկզբունքների տարատեսակ ձևակերպումով տրամաբանությամբ տարածք հանձնելու պայմանների շուրջ բանակցելով, Երևանը փակե՞լ էր պատերազմի արահետը: Եթե այդ արահետը փակվել էր, ապա ո՞ր ճանապարհով եկավ Ապրիլյան քառօրյան: Այստեղ հեծանիվ հորինել կամ, ինչպես ասում են, մութ սենյակում սև կատու փնտրել պետք չէ, հատկապես երբ այն չկա այնտեղ:

Ապրիլյան քառօրյան եկավ հենց այդ տրամաբանությամբ բանակցելու արահետով, և հետևաբար խնդիրը շատ պարզ է՝ Երևանն այդ արահետը կարող է փակել միայն դուրս գալով այդ տրամաբանությունից: Ի՞նչ կբացվի դրա փոխարեն, դա արդեն հարցի մյուս մասն է: Եվ այդ մասն իհարկե կախված է արդեն նրանից, թե Երևանն ընդհանրապես ինչ տրամաբանության մեջ կդնի պետական զարգացման ընթացքը, որովհետև գործնականում մրցակցությունն ու պայքարը հենց այդտեղ է, ոչ թե բանակցության սեղանին:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031