Մարտի 1-ին «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ–ի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Ընկերության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին գլխավոր մուտքի դիմաց եւ պահանջում էին պարզաբանել, թե ինչու են «Էլիպս» եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերությունների պաշտոնյաներն անհիմն աշխատանքից փորձում ազատել «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։
Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Արամ Ղլեչյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի պարոն Վանեցյան, իրականացնելով «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության տնօրենի պարտականությունները, հայտնաբերել եմ, որ «Էլիպս Ջիէյ» ՍՊ ընկերության կողմից «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերությանը ներկայացվել են ակնհայտ կեղծ հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ, որոնք կազմվել են «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ-ի հաշվապահ Սահականուշ Սահակյանի կողմից:
Համաձայն ՀՀ ՃՈ եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ միջեւ 15.02.2017 կնքված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի՝ ՀՀ ՃՈ-ն պետք է հատուցի հավատարմագրային կառավարչի փաստացի կատարած ծախսերը:
Փաստացի չմատուցված, սակայն կազմված եւ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ին ներկայացված հարկային հաշիվները «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ի կողմից ՃՈ-ին ներկայացվելու դեպքում ՀՀ-ն կկրի առանձնապես խոշոր չափերի վնաս․․․»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում