Մարդկային ողբերգության, էմոցիաների ու հուզական աշխարհի շահարկումներն անթույլատրելի են բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում եւ բոլոր պարագաներում։ Ոչ մի հարգանք չի կարող առաջացնել այն քաղաքական գործիչը եւ քաղաքական ուժը, որը շահարկում է ազգային վիշտը, փորփրում ժողովրդի վերքերը, էժան դիվիդենտներ շահում դրանց մասին պաթետիկ ելույթներ ունենալով։
Դա առաջին հերթին վերաբերում է Հայոց մեծ եղեռնի եւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։ Այո, նահատակներին պետք է հիշել ու նրանց հիշատակը խնկարկել, հարազատներին պետք է մխիթարել ու վերքերն ամոքել։ Այո, մեղավորները պետք է պատժվեն, եւ դա պետք է բոլորին դաս լինի, որ նման ողբերգությունները չկրկնվեն այլեւս երբեք։ Բայց տարբեր անմաքուր մարդկանց պետք է հասարակությունն արգելի այդ ցավոտ թեմաների վրա ձեռքերը տաքացնել ու մարդկանց վիշտը շահարկել։
Դա ե՛ւ անմարդկային է, ե՛ւ անբարոյական։ Ազգային զգացմունքների հետ խաղալ չի կարելի։ Դա չի կարելի անել ո՛չ Արցախյան գոյամարտի, ո՛չ Առաջին Հանրապետության, ո՛չ Հայրենական պատերազմի, ո՛չ Սումգայիթյան ողբերգության, ո՛չ «Ծովից ծով Հայաստանի», ո՛չ Ղարս-Արդահանի եւ շատ ու շատ այլ թեմաներով։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում