Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետությունն ինչո՞ւ չի կարեւորում մեր պատմությունն օտար լեզվով ներկայացնելու անհրաժեշտությունը․ «Ազգ»

Մարտ 02,2019 10:15
terter

Եթե գերմանախոս ընթերցողն այս շաբաթ հետաքրքրվեր մեր տարածաշրջանի լուրերով, ապա անպայման մի քանի օր շարունակ իրազեկ կդառնար Խոջալուի 27- ամյակի առթիվ ադրբեջանական տեսակետին: Հարեւան երկրի պետական լրատվամիջոցի` «Ազերթաջ»- ի անխոնջ աշխատանքը, որ թուրքերենին զուգահեռ, ի դեպ, տարածվում է նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, արաբերեն, այս շաբաթ գերմանալեզու իր ընթերցողին հրամցրեց, իրենց բառերով` «20- րդ դարի` մարդկության դեմ կատարված անօրինակ ցեղասպանության» մասին պատմելով:

Գերմանական լրահոսում Հայաստանի, հայերի մասին լրատվություն միշտ կա, երբեմն փոխանցում ենք մեր թերթի էջերում: Բայց դա մեր հեղինակածը չէ, գերմանացիների նախընտրած թեմաներն են: Անցյալ շաբաթ Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին գերմանական լրահոսում չենք գտել որեւէ լրատվություն: Հասկանալի է, որ «Ազերթաջ»-ից չէինք ակնկալում մեր որոնած թեմայի լուսաբանումը: Մեր պետությունն ինչո՞ւ չի կարեւորում մեր պատմությունն օտար լեզվով, այս դեպքում՝ գերմաներեն ներկայացնելու անհրաժեշտությունը: Ծո՞ւյլ ենք այդքան, թե՞…ինչպես միշտ՝ «փող չկա՞»:

 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԳԵՐՄԱՆԻԱ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031