Կիրակի՝ մարտի 3-ին, ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է կալանքի տակ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն օրերս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի մասով Մարտի 1-ի գործի նախաքննությունն ավարտվել է եւ 76 հատորանոց գործն ուղարկվել է դատարան: Հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք այս գործին, նաեւ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքին:
Վիկտոր Սողոմոնյանի հետ զրուցելու ենք Մարտի 1-ի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին:
Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը: