Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջան է արտահանձնել Թալիշի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկին՝ Ֆահրադդին Աբիսզոդին (Աբասով): Մոսկվայից արտաքսվելուց հետո նա ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում:
«Ռուսաստանում Ֆահրադդին Աբասովի ժամանակավոր կեցության ժամկետի ավարտի պատճառով Լյուբերցիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել նրան արտաքսել ՌԴ-ից: 2019թ. փետրվարին նա ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, և նրա դեմ քննություն է սկսվել»,- ասվում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Amnesty International-ը տեղեկություն էր տարածել, որ Աբասովն անհետացել է մեկուսարանից:
Աբասովը ձերբակալվել էր 2018թ. սեպտեմբերին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հարցման համաձայն: Ադրբեջանում նա մեղադրվում է սահմանադրական կարգի բռնի փոփոխության կոչեր հնչեցնելու մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ճանաչէ՛ք ձեր ոխերիմ դաշնակիցներին:
Յ.Գ. Ուզում եմ հայերին յիշեցնել, որ թալիշները, լեզգիները, քրդերը հայ ժողովրդի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ դաշնակիցներն են: Նրանց հետ յարաբերութիւնները պէտք է է՛լ աւելի ամրապնդենք: Տարիներ անց նրանք մեր հարեւաններն են լինելու արդէն պետական մակարդակով: ԱՄԷՆ,,