Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ, որովհետեւ կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել

Մարտ 01,2019 21:40

Մարտի 1-ի զոհերի հիշատակին այսօր կազմակերպված երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է՝ իշխանության կողմից կազմակերպված այս երթին մասնակցում, քանի որ մինչ այդ իշխանությունները Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ չեն կազմակերպել: Ասաց, որ այսօրվա իշխանությունները քաղաքական կամք են դրսեւորում, ինչը բացակայում էր նախորդ իշխանությունների ժամանակ:

Արամ Սարգսյանը նաեւ խոսեց Ռուսաստանի վերաբերմունքից այս հարցի վերաբերյալ. «Երբեմն նույնիսկ արտաքին քաղաքական, իմ կարծիքով, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար: Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում»

Հարցին, թե ինչ դասեր պետք է քաղեն  Մարտի 1-ի դեպքերից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Դա այն է, որ որեւէ իշխանություն մարդկային կյանքի գին չարժի: Երկրի ներսում քաղաքական խնդիրները որեւէ պարագայում չի կարելի զիջել ուժի դրսեւորմամբ: Սեփական ժողովրդի վրա քաղաքական նկրտումներից ելնելով կրակել չի կարելի: Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Որովհետեւ կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել, ու հիմա իրենք իրենց ընտանիքների հետ չեն, այնինչ ես իմ ընտանիքի հետ եմ: Միակ սփոփանք այն է, որ ես դա միտումնավոր չեմ արել»:

Ըստ նրա՝ մեղադրյալներն ունեն պաշտպանության հնարավորություն, նրանց լավագույն փաստաբաններն են պաշտպանում. «Թող փորձեն հայ ժողովրդին հակառակն ապացուցել: Պետությունը պետություն է, երբ կա դատարան, երբ դատարանն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»:

Նրա խոսքով, գործը պետք է դատարանը քննի ու ներկայացնի հանրությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031