Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Մյասնիկյան արձանի տարածքում, որտեղ այսօր ոգեկոչվում է Մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների հիշատակը, հարգանքի տուրք մատուցեցին: Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց եւ առանց որեւէ ելույթի իրեն ուղեկցող անձանց հետ հեռացավ: Սակայն քաղաքացիների երթը դեպի Մյասնիկյան արձան շարունակվեց:
Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել Մյասնիկյանի արձանի մերձակայքում եւ, թերեւս հենց այդ պատճառով է, որ զոհերի հիշատակն ամեն տարի այս վայրում են հարգում: Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Երեւանում դեռեւս տեղադրված չէ:
Ուշագրավ է, որ երթին մասնակից քաղաքացիների թվում էին նաեւ հարյուրավոր ոստիկաններ,որոնք նույնպես ծաղիկներ խոնարհեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակի վայրում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ