Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. Վաղուց էր սպասվում, որպեսզի պետության անունից որևէ ղեկավար ներողություն խնդրի Մարտի 1-ի զոհերից. «Ա1+»

Մարտ 01,2019 17:41

Լսելով այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ վաղուց էր սպասվում, որպեսզի պետության անունից որևէ ղեկավար ներողություն խնդրի Մարտի 1-ի զոհերից:

«Սա ամենամեծ վկայությունն է նրա, որ մենք գնում ենք դեպի արդարադատություն և որ տղերքի ինքնազոհությունը իմաստազուրկ չէր, հակառակը՝ ծառայեց  բոլորիս ազատության հաստատմանը»:

Դերասան Հովհաննես Ազոյանը նույնպես ՀԱԿ անդամների հետ այցելեց զոհվածների շիրմաքարերին: Ըստ նրա՝ այսօր գործի բացահայտումը դեռ ամբողջովին չի իրականացվում: Վստահ է, եթե դատական համակարգը անկախ լինի, գործի ամբողջովին բացահայտումը կլինի: Հարցին, թե դատական համակարգը հիմա անկախ չէ՞, Ազոյանը կարճ պատասխանեց.

«Կարծում եմ՝ պրոցեսի մեջ է»:

Համարում է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ որոշում է, քանի որ նա է եղել այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը:

«Երկու տարբերակ կա, կա՛մ ամենավերևից պետք է սկսես կալանավորել, կա՛մ ներքևից վերև, ճանապարհներից մեկը սա է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031