Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես հագեցել եմ իշխանությունից. Լուկաշենկո

Մարտ 01,2019 17:32

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրի նախագահ կարող է դառնալ այլ մարդ:

«Ամեն ինչ տեղի կունենա օրենքի խիստ համապատասխանությամբ և անհրաժեշտ ժամանակին,- ասել է Լուկաշենկոն:- Անգամ եթե ծանրագույն իրավիճակ լինի, ես երբեք չեմ շահարկի հասարակական կարծիքը և չենք ընտրի այնպիսի ժամանակ, որպեսզի խցկվենք իշխանություն: Ես արդեն իշխանությունից հագեցել եմ: Ես ընդդիմադիր ԶԼՄ-ներում տեսել եմ բազմաթիվ հարցեր՝ անձերի և իմ՝ որպես նախագահի մասին. ես չեմ հեռանում այդ հարցերից, մենք դա կքննարկենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական և նախագահական ընտրություններին, մենք մարտ-ապրիլին որոշում կկայացնենք դրանց անցկացման վերաբերյալ»:

Միաժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ «այդ ժամանակ հարց կառաջանա ռուսների հետ»: «Նրանք Բելառուսի այս նախագահին ճանաչում են: Մյուսի մասին դժվար կլինի, ներողություն անհամեստությանս համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին նույնպես Լուկաշենկոն ասել էր, որ «հագեցել է նախագահությունից»: Իսկ այս տարվա փետրվարին նա հայտարարում է, որ իր երեք որդիները չեն պատրաստվում ղեկավարել երկիրը: Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, նախագահի օգնականն է անվտանգության հարցերով, միջնեկը՝ Դմիտրին, Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, իսկ կրտսերը 14 տարեկան է և սովորում է դպրոցում, բայց պարբերաբար ուղեկցում է հորը տարբեր պաշտոնական հանդիպումներում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Միթէ՞ սա Ռուսաստանի կազմում ընդգրկուելու ակնարկ է 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031