Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանն իր հարցաքննվելու մասին. «Ուրեմն էդքան սաղ բանակ, МВД, ամեն ինչ ընդեղ կանգնած, Ծառուկյա՞ն…»

Մարտ 01,2019 17:21

Մյասնիկյանի արձանին հարող տարածքում այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Լրագրող-Պարոն Ծառուկյան, Մարտի 1-ն ի՞նչ խորհուրդ ունի ձեզ համար:

Գագիկ Ծառուկյան-Բայց դա ինչ խորհուրդ, դա ասենք թե դու…դա ասելու բա՞ն է՝ ինչ խորհուրդ ունի: Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդն իրեն ասենք թե, իր ցանկությանն, ասենք թե, հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց: Դա ցավ է մեր բոլոր ամբողջ հայ ժողովրդի համար:

Լրագրող- Այս մարտի 1-ն ինչո՞վ է ձեզ համար տարբերվում:

Գագիկ Ծառուկյան-Ո՞նց այս մարտի 1-ը ինչի համար… Մարտի 1-ը 1-ն է, որ բոլորիս համար դա ցավի, վշտի, ցավ ու վիշտ է եղել, որը դա, ասենք թե բոլորը դա հիշատակում են, գալիս են, ցավակցում են, որ դա այդպիսի բաներ է՛լ երբեք ու երբեք չկրկնվեն:

Լրագրող-Ձեր կարծիքով, մարտի 1-ն ի՞նչ հարց լուծեց նախկին իշխանությունների համար:

Գագիկ Ծառուկյան-Եղբայր ջան, ես քու հարցը տվեցիր, պատասխանեցի: Նորից էդ հարցին չեմ անդրադառնում:

Նույն լրագրողը-Չէ, ուրիշ հարց եմ տալիս:

Լրագրող-Հիմա կատարվող իրավական գործողությունները ձեզ բավարարո՞ւմ են, այն ինչ հիմա կատարվում է Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ:

Գագիկ Ծառուկյան-Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են, եւ ասենք թե շուտով ի հայտ… վաղը կբացահայտվի եւ բոլոր իրավապահ մարմիններում են, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն հանրության համար իրական եղելությունը: Այսօր որեւիցե մեկը կարծիք ասելու, միտք ասելու իրավունք չունի, որովհետեւ դա միայն ու միայն իրավապահ մարմինները լիարժեք այդ կարող են արդեն գործը հանձնած ա, եւ կներկայացնեն, որ հանրությանը, բոլորին պարզ կլինի:

Լրագրող-«Բարգավաճ Հայաստանը» երեկոյան երթին մասնակցելո՞ւ է:

Գագիկ Ծառուկյան-Ուրեմն, ես ձեզ խնդրում եմ, հարգելի, սիրելի լրագրողներ, մի՛ քաղաքականացրեք, բոլորի համար ազատ է, բոլորն էլ կարան, պատգամավորն էլ, ժողովուրդն էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն էլ մասնակցեն իրենց ցանկությամբ, իրենց, ասենք թե՝ ոնց կհարմարացնեն: Ես կնայեմ՝ եթե հարմար լինի, նույնպես կարող եմ մասնակցել: Բայց հիմա մենք եկել ենք, ասենք թե ըստ օրակարգի մեր հարցերը ոնց որ միշտ եղել է, հարգել ենք, եկել ենք, ամեն տարի դա կատարել ենք:

Լրագրող- Քանի որ մարտի 1-ի շրջանակներում շատ հայտնի դեմքեր հարցաքննվեցին վկայի կարգավիճակով, ձեզ երբեւէ հարցաքննե՞լ են որպես վկա:

Գագիկ Ծառուկյան-Աղջիկ ջան, բայց ինչ վկա: Լավ, դու անհարմար չե՞ս զգում: Ինչքան կարելի ա ձեզ բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել, չի կարա ունենա: Ես ձեզ ասացի՝ «Ժամանակ» թերթը, «Հայկական ժամանակը»…անհարմար ա, չէ՞: Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ…100 անգամ բացատրում, ասում են, նորից ձեւի համար հարց եք տալիս: Անհարմար ա, ես ձեր փոխարեն ամաչում եմ: Աղջիկ ջան, ինչի՞ համար ինձ հարցաքննեն: Ուրեմն էդքան սաղ բանակ, МВД (նկատի ունի ոստիկանություն) ամեն ինչ ընդեղ կանգնած, Ծառուկյա՞ն…Անհարմար ա, ես ձեր տեղն ամաչում եմ, որ մարդը պիտի մի քիչ ուղեղ ունենա, հասկանա՝ ինչ հարց ա: 100 անգամ հարցը տալիս ես: Ուզո՞ւմ ես ցույց տաս, որ դու հարցը Ծառուկյանին տվե՞լ ես: Քու ուզածը ո՞րն ա, աչիկ ջան, պատրաստված, գրած եկել ես: Աչիկ ջան, Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա: Ոնց ուզում ես…բայց էս շանտաժները…ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի:

Լրագրող- 2008-ի մարտի 1-ին «Բարգավաճ Հայաստանը» իշխանության հետ կոալիցիայի մեջ էր, դուք, ձեր կուսակցությունը պատասխանատվություն զգո՞ւմ է այդ օրվա համար:

Գագիկ Ծառուկյան-Բայց ի՞նչ պատասխանատվություն, մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք ըզգանք, եղբայր ջան: Ուզում եմ հարց տամ:

Լրագրող-Քվեարկել եք արտակարգ իրավիճակի օգտին:

Միջամտում է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը -Արտակարգ իրավիճակի քվեարկություն չի եղել: Նախագահի հրամանագիրը չի դրվել քվեարկության:

Գագիկ Ծառուկյան-Հըմի դու չե՞ս ամաչում, որ դու անտեղյակ խոսում ես: Եղբայր ջան, չի կարելի, ես ուզում եմ դուք պատրաստակամություն…պետք է ամբողջ ինֆորմացիան ունենաք, անհարմար վիճակի մեջ չընկնեք:

Լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց Ծառուկյանը, այսպես արձագանքեց-Ես գնացի, ձեր բոլոր հարցերին պատասխանեցի: Շնորհակալություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031