Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանում կատարված 3.750.000 դրամի գողության դեպքը բացահայտվեց

Մարտ 01,2019 16:16

Փետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19.30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00.15-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը հարմարեցված բանալիով բացելով՝ մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են 1974 թ. ծնված Արման Հ.-ն և 1985 թ. ծնված 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031