Լրահոս
Օրվա լրահոսը

Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է. ՀՀ քննչական կոմիտե

Մարտ 01,2019 15:57

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

12.07.2018թ. Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ:

2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ:

20.02.2019թ. որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին մեղադրանք առաջադրելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին:

27.02.2019թ. ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

28.02.2019թ. որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դատախազի համաձայնությունն ստանալուց հետո՝ 2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031