Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսության նախարարը, որ մասնագետ լիներ, կհիմնավորեր նախարարություն ունենալու կարեւորությունը». Սարգիս Սեդրակյան

Մարտ 01,2019 14:50

Գյուղատնտեսության ոլորտում ոչ միայն հեղափոխություն, այլեւ փոփոխություններ չեղան: Այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը: Գյուղոլորտի մասնագետը դժգոհում է, որ նոր կառավարությունն էլ մասնագետների կարծիքը հաշվի չի առնում, չի հրավիրում փորձառուներին ու ոչ մի խորհուրդ չի հարցնում:
«Եթե ուզում ենք գյուղատնտեսությունը լինի գերակա ուղղություն, առաջին հերթին պետք է կադրերին ճիշտ ընտրել: Նախարարը, տեղակալները պետք է լինեն գյուղոլորտի մասնագետներ: Նոր իշխանությունները կարեւորում են անգլերենի իմացությունն ու երիտասարդ լինելը, բայց գյուղոլորտ ղեկավարելու համար դրանք բավարար չեն: Որ մասնագետ չեղան, գյուղոլորտը չի զարգանա»:

Սարգիս Սեդրակյանի խոսքով, Արարատի մարզում լոլիկի, այլ մարզերում կարտոֆիլի ցանքատարածությունները էականորեն կրճատվել են եւ այսօր լոլիկը, կարտոֆիլը ներկրում ենք, մինչդեռ, ճիշտ քաղաքականության դեպքում, կարող էինք այդ մշակաբույսերը արտահանել. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գյուղացիները հարց բարձրացրին, որ ցեցի պատճառով իրենք կորցրել են լոլիկի, կարտոֆիլի բերքը, վարչապետի կողքին նստած գյուղնախարարին Փաշինյանը ասաց՝ միջոցներ ձեռնարկեն, բայց այդ հանձնարարությունը մնաց օդում»:

Սարգիս Սեդրակյանի խոսքով, բոլոր երկրներում պաշտպանության նախարարությունն ու գյուղնախարարությունը առաջին շարքերում են: Ըստ նրա, գյուղատնտեսության նախարարությունը ոչ միայն ապահովում է երկրի պարենային անվտանգությունը, այլ, նաեւ գյուղատնտեսական մթերքների արտահանումը:

Իսկ ինչո՞ւ որոշեցին փակել գյուղնախարարությունը, իր տված հարցին, պարոն Սեդրակյանը պատասխանում է՝ որովհետեւ նախարարն էլ մասնագետ չէ, որ կկարողանար համապատասխան տեղերում հիմնավորել գյուղատնտեսության դերը, նշանակությունը եւ արդյունավետության հետեւանքները.«Բայց, քանի որ ներկայիս գյուղատնտեսության նախարարը գոյուղոլորտից չէ, ինքը մասնագիտությամբ իրավաբան է, Կարեն Կարապետյանը նրան բերեց նշանակեց գյուղնախարարության ԾԻԳ-ի ղեկավար, նա, ընդամենը մենեջեր է աշխատել. Ոչ շփվել է գյուղացիների հետ, որ գյուղացու հոգեբանությունն իմանա, ոչ՝ գյուղոլորտի՝ բուսաբուծության, ագրոնոմիայի, անասնապահության գծով մասնագետ է, ոչ խորացել է դրանց մեջ, ոչ էլ՝ կարգին գիտի գյուղատնտեսությունը ոնց զարգացնել: Անընդհատ կրկնում է կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր: Բայց, եթե խորանանք դրանց մեջ, Հայաստանի նման երկրներում շատ դժվար է դրանք իրականացնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031