Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագիտական առարկաներ՝ քաղաքացու տան բակում

Մարտ 01,2019 14:28

Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակչի տան բակում, շինարարական աշխատանքների ժամանակ, բրուտագործության թրծման երկհարկանի վառարան է հայտնաբերվել: Պահպանված է հնոցը և երկրորդ հարկում կա թրծման խուց  /խորությունը՝ 4 մետր է/: Հայտնաբերվել է նաև միջնադարով թվագրվող մեծ քանակությամբ խեցեղեն:

Կողբի բնակիչ Կարեն Բոզյանը այդ մասին տեղեկացրել է ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներին:

Շինարարական աշխատանքները դադարեցվել են, մասնագետների կողմից առաջիկայում տարածքը ուսումնասիրելու նկատառումով:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ 

ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031