«Արմենպրեսում» կայացած ասուլիսում լրագրողներից մեկի հարցին` ե՞րբ է Համազգային թատրոնը եղել կուսակցական, եւ արդյոք իր կողմից արված նման հայտարարությունը չի վնասում թատրոնին, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը պատասխանեց. «Եթե մտածում եք, որ կուսակցական թատրոն լինելը վատ բան է, ուրեմն՝ այո, կարող է վնասել, բայց ես էդպես չեմ մտածում…
1991 թ, երբ թատրոնը հիմնադրվել է, չի եղել պետական, այլ եղել է մասնավոր, իսկ հիմնադրողը մեր բոլորի շատ սիրելի Սոս Սարգսյանն այդ ժամանակ Դաշնակցության անդամ էր, Դաշնակցությունն էլ շատ հարգված էր Հայաստանում, այդ տարիներին, դուք փոքր եք, չեք հիշի, բայց ես հիշում եմ»:
Նրա ձեւակերպմամբ, 2003-ից Համազգային թատրոնն այլեւս կուսակցական չէ, ոչ էլ մասնավոր է, այն դարձել է պետական թատրոն:
Նազենի Ղարիբյանը ընդգծեց, որ շրջանառության մեջ դրված փաստաթուղթը նախագիծ չէ, այլ ներքին աշխատանքային փաստաթուղթ, եւ ինքն էլ այն մարդը չէ, որ պատրաստվում է թատրոններ փակել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ