«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Գորիս համայնքի Հարժիս գյուղի վարչական տարածքում 13-14- րդ դարերով թվագրվող «Ալան թագավորի» եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս, հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:
Այն գտնվում է հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս, հետեւաբար՝ հուշարձանի տարածքում հողաշերտի խաթարում չի եղել:
Հուշարձանի պահապանը միաժամանակ փաստել է, որ անհայտ անձի կամ անձանց գործողության հետևանքով վնասվել է եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս գտնվող մշակութային շերտը և պատմական միջավայրը: Իսկ փոսից հանված հողային զանգվածի մեջ առկա են եղել ոսկորներ ու խեցեղենի մնացորդներ:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ