100 տարի առաջ՝ 1919 թվականին, մեր տարածաշրջանը բավական բարդ օրեր էր ապրում: Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմները սպառնալիք էին դառնում նաև Հայաստանի համար:
1919 թվականին Թուրքիայում գործում էր երկու կառավարություն: Մեկը Կոստանդնուպոլսում գտնվող և միջազգային ճանաչում վայելող Սուլթանի իշխանությունն էր, մյուսը՝ Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալի կառավարությունը, որին առայժմ որևէ երկիր կամ կազմակերպություն չէր ճանաչել:
Պարզելով Թուրքիան բաժանելու և հայկական պետություն ստեղծելու Անտանտի մտադրությունների դեմ պայքարի դրոշը՝ քեմալականներն իսկույնևեթ գործնական քայլեր ձեռնարկեցին դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ամենահարմար դաշնակիցն այդ պահին Լենինի կողմից ղեկավարվող բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը նույնպես ճանաչված չէր միջազգային հանրության կողմից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»