Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ

Մարտ 01,2019 14:02

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով):

Տնտեսվարողի ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ, այո, նշված շոկոլադապատ ժելեների վրա կա կրկնապիտակ: Կոնֆետները տեղում ոչնչացվել են: ՍԱՏՄ մասնագետներն այցելել են նաև կոնֆետները տվյալ խանութին առաքած՝ սննդամթերքի ներմուծմամբ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ, որի մեծածախ պահեստում (Ջրվեժ, Բանավան 5, «Տուրկապ» ՓԲԸ-ի տարածք) հայտնաբերել են 132 անվանում թերի մակնշմամբ սննդամթերք: Դրանց իրացումը կասեցվել է և տրվել ժամանակ խախտումները վերացնելու համար: Թեև պահեստում վերը նշված շոկոլադապատ ժելեներից չի հայտնաբերվել, սակայն առկա են եղել 2 տուփ պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ժամկետի կրկնակի պիտակավորմամբ կոնֆետներ, որոնք տեղում ոչնչացվել են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031