ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Բքի պատճառով դժվարանցանելի է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն