Aravot.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանում իրենց տանը կախված վիճակում հայտնաբերված ութամյա տղան իրականում ինքնասպանություն չի գործել: Երեխան ննջասենյակում խաղալիս է եղել, երկհարկանի մահճակալից փորձել է շարֆով ներքեւ իջնել, արդյունքում դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբն Արարատյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2010 թվականին ծնված մի տղայի դի: Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 8- ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18- ամյա եղբայրը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Երեւանում 8-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ