Լրահոս
Օրվա լրահոսը

Հա­ցը էլի է թան­կա­նա­լու, բայց բո­լորս կա­րող ենք կրկնա­կի շա­հել. «Փաստ»

Մարտ 01,2019 11:42

Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:

Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում և ինչու է հանկարծ մեկ գիշերվա մեջ հացը կրկին սուսուփուս թանկացել, «Փաստը» փորձեց կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու «Արև-1» հացի գործարանից մեզ տեղեկացրեցին, որ իրենք մշտապես տեղական ալ յուրից են հաց թխել, և վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն, ալ յուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլևս եկամտաբեր չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031