Լրահոս
Օրվա լրահոսը

Կրնա՞յ ըլլալ, որ այս քայլը առնուած է պր. Փութինի հակակշռէն դուրս… Բացարձակապէս Ո՛Չ. «Ասպարեզ»

Մարտ 01,2019 11:28

Վարչապետ Փաշինեանի շռնդալից այցը Թեհրան եւ Ազգային ժողովի նախագահ Միրզոյեանի նոյնքան ուշագրաւ այցը Մոսկուա յստակ պատգամներ կը պարունակեն ուղղուած՝ Միցաեալ Նահանգներու Անվտանգութեան պետ Պոլթընի բացայայտ ակնկալութիւններուն: Պոլթընի առաքելութիւնը Հայաստանը Իրանէն խզելու եւ Ռուսաստանէն հեռացնելու արդէն ձախողած պէտք է համարել: Հայաստանի դիտաւորութիւններուն հանրագումա՛րը՝ (ա) Հայաստանը Արեւմուտքի անկեղծ գործընկերն է, բայց անոր արբանեակը չէ. (բ) Ռուսաստանի ու Իրանի հետ Հայաստանը ունի ռազմավարական սերտ առընչութիւններ, որոնք սակարկութեան ենթակայ չեն կրնար ըլլալ եւ չեն: Այս բոլորը՝ յստակ ու մեկի՛ն: Եւ այս բոլորը կ՛ենթադրէ, որ Հայաստան նոյնքան նախանձախնդիր պիտի ըլլայ իր անկախութեան՝ Արեւելքի՛ իր ռազմավարական գործընկերներուն նկատմամբ: Եւ իր բծախնդրութեամբ, Հայաստան՝ ի՛նքն է, որ պիտի հաստատէ տիեզերական կանոնը իր անկախութեան:

Այս առումով, ինչպէ՞ս բացատրել ռուս խորհրդարանականներու մասնակցութիւնը Պաքուի հակահայ ցոյցերուն: Ի՞նչ որակում տալ քաղաքական այս անհեթեթ արարքին: Կրնա՞յ ըլլալ, որ այս քայլը առնուած է պր. Փութինի հակակշռէն դուրս… Բացարձակապէս Ո՛Չ: Այս արարքին ետին պէտք է փնտռել Մոսկուայի նոյն երկդիմի քաղաքականութիւնը՝ Թուրքիան եւ Ատրպէյճանը կաշառելու եւ Պաքուի հարստութենէն բաժին վերցնելու ի դիմաց ատրպէյճանական գեր-սպառազինման ծրագիրներու:

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031