Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հիշատակել է Սումգայիթի ջարդերի զոհերին. VOA

Մարտ 01,2019 11:09

ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հանդես եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին ուղղված հայտարարությամբ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի պոգրոմների զոհերի հիշատակին: Տեղի ունեցած ողբերգական մարդկային կորուստները մասն էին միջէթնիկական հակամարտության, որը հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղում: 1988 թվականին այս օրը էթնիկ հիմքեր ունեցող բռնի արշավը հազարավոր անմեղ հայերի դուրս մղեց Ադրբեջանից: Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ շարունակվող բանակցությունները կօգնեն ամոքել այս վերքերը եւ կդառնան խաղաղության եւ հաշտեցման ամուր հիմք», – ասված է Ալսի Հասթինգսի հայտարարության մեջ:

Իր կողմից Հելսինկյան հանձնաժողովն ավելացնում է մամլո հաղորդագրության մեջ, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնում է աշխարհի ամենաբարդ եւ երկարատեւ տարածքային եւ էթնիկ հակամարտություններից մեկը: Հակամարտության լուծում չգտած իրավիճակը Հարավային Կովկասն ապակայունացնող մեծ ուժ է»:

Հիշեցնենք, օրեր առաջ կոնգրեսական Հասթինգսը, ով Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Խոջալուի զոհերի հիշատակին:

«Այսօր ես ձայնս եմ բարձրացնում Խոջալուի կոտորածի 27-րդ տարելիցի կապակցությամբ, որը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 26-ին: Ցանկանում եմ հիշել 613 տղամարդու, կանանց եւ երեխաների, ովքեր դաժանաբար սպանվել էին այս անընդունելի բռնության արդյունքում: Խոջալուն Ադրբեջանի հանրապետության քաղաք է, որտեղ տեղի էին ունեցել դաժանության աննախադեպ դրսեւորումներ, որոնք ոչնչացրեցին միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ ազատությունների նորմերը: Հայկական ուժերը, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ, գրոհեցին Խոջալու քաղաքը՝ կատարելով այնչափ դաժան գործողություններ, որ դրանց հետեւանքները մինչ օրս զգացվում են համայնքում եւ ամբողջ երկրում», – ասված էր Ալսի Հասթինգսի հայտարարության մեջ:

Հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031