Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Սեւակի շները

Մարտ 01,2019 16:30

Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների խնդիրը մեր մայրաքաղաքում ոչ մի կերպ չի լուծվում: Եթե դրանք ստերջացված չեն, հաճախ են մարդկանց վրա հարձակվում, վախեցնում ու անգամ կծում:
Կենտրոնում որոշակի առումով շների խնդիրը լուծված է, եւ թափառող շները գոնե այնքանով անվտանգ են, որ մարդկանց վրա չեն հարձակվում, սակայն Երեւանի ծայրամասային թաղամասերում, սոված ու ագրեսիվ շներ շատ կան:

Պարույր Սեւակի փողոցում, որտեղ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է եւ նաեւ բնակելի շենքեր, շները ոհմակներով են շրջում: Շները երկար տարիներ է այս տարածքում են: Նրանք հիմնականում գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում են «տնավորվել», բայց կեր հայթայթելու համար ստիպված են լինում տարածքից դուրս գալ: Մինչ կհասնեն փողոցի աղբամաններ, որոնք նրանց հիմնական կերակրատաշտն են, սննդի տոպրակներով տուն վերադարձող կամ գնացող բնակիչներին են վրա տալիս: Շների հարձակումներին տարածքի երեխաներն էլ են ենթարկվում:

Շներին տարածքից հեռացնելու խնդրանքով գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարությունն ու Պարույր Սեւակի 8 եւ 8/1շենքերի բնակիչները տասնյակ անգամներ ահազանգել են: Սակայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատասխանատուները որեւէ միջոց չեն ձեռնարկել:

Թեմայի մանրամասները` կարդացեք:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031