Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու տարի առաջ ավելի շատ երեխա է մանկատանը խնամվել

Մարտ 01,2019 15:00

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ պետական մանկատներում խնամվում է 604 երեխա, որից 446 երեխան գտնվում են մասնագիտացված կենտրոններում: Դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մանկատներում խնամվող երեխաները 32-ով պակաս են: 2017-ին մանկատներում խնամվել է 636 երեխա: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Անցյալ տարի ավելի քիչ երեխաներ են մանկատներից եւ հանրակրթական հատուկ հաստատություններից տեղափոխվել կենսաբանական ընտանիք եւ հարազատների ընտանիք: Եթե 2017-ին 66 երեխա է հաստատություններից դուրս եկել, ապա անցյալ տարի 25 երեխա է կենսաբանական ընտանիք կամ հարազատների մոտ վերադարձել: 25-ից 23-ը հետ են գնացել կենսաբանական ընտանիքներ:

Խնամատար ընտանիքներում անցյալ տարվա դրությամբ 39 երեխա է խնամվում: 2017 թվականին խնամատար ընտանիքները 25 երեխա են խնամել:

Անցյալ տարի մեր երկրում 47 երեխա է որդեգրվել: Դրան նախորդող տարին` 56: Երկու տարի առաջ ավելի շատ` 75 երեխա է որդեգրվել:

Երեխաների խնամքի եւ պաշտպանության ցերեկային կենտրոններում առկա երեխաների թիվը 2017 թվականի համեմատությամբ, նվազել է: Եթե այդ տարին ցերեկային կենտրոններ է հաճախել 594 երեխա, ապա անցյալ տարի՝ 476 երեխա: Պետական մանկատներից դուրս եկած երեխաները` շրջանավարտները 10-ն են:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031