Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էս դիրքերը հանձնողի…

Մարտ 01,2019 14:00

Զարմանալի ազգ ենք հայերս` պարտության մեջ բարոյական հաղթանակ ենք որոնում, հաղթության մեջ՝ պարտվողականություն փնտրում:

1988- 2018թթ.-ը ողբ ու կականով, վիշտ ու թախիծով, ուրախությամբ ու բերկրանքով հանդերձ, Անկախության ու Պետականության վերականգնման տարիներ էին: Սա մեր պատմության ոսկեդարի սկիզբն է լինելու:
Գուցե շատ բաներ, իրոք, տողատակով պիտի ասվի, սակայն՝ զի բազում են դժվար հասկացողներն ու սակավ են մտածել կարեցողները, մեզ թույլ տանք ուղիղ ասել. երբ հայոց զորքն առաջ էր գնում՝ վերազատագրելով պապենական սուրբ հողը, իսկ դիվանագետ առաջին նախագահն անում էր ամեն ինչ, որ միջազգային հարթակում, ինչպես իրավացիորեն ժամանակին նկատել է Սպարապետը՝ «մեզ ագրեսոր չանվանեն», ամեն ինչ գնում էր իր հունով:

Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունը Հայկյան երեքթեւյան նետ էր դարձել, անվրեպ, անբեկել: Թվում էր՝ վերջապես հասկացել ենք Չարենցի՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է պատգամը: Բայց, ահազանգում է Հրաչյա Սարուխանը՝

Հա՛ք իմ Երկիր,

Մղկտում է բանաստեղծիդ սիրտը մերկ,-

Ո՞ւմ նզովքով տարաբանվեց

Տեսականին քո որդոց.

Մեր փնթին է փթթում անվերջ,

Բարգավաճում բիրտը մեր,

Եվ ազգամիտ խոսքի տեղակ

Հայհոյանք է, հոխորտոց…

Անկախ յուրաքանչյուրի եւ իմ անձնական վերաբերմունքից, անկախ Հայաստանի չորս նախագահների, վարչապետ Նիկոլի, սպարապետ Վազգենի անձը, արձանագրենք մի բան: Արցախյան ճակատում՝ դիվանագիտական, թե ռազմական, երեք նախագահներից յուրաքանչյուրի եւ Սպարապետի արածի գնահատականը տալու է ժամանակը:

Մի՞թե Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղակի քայլ չէր վարչապետի արածը՝ Արցախի անունից կբանակցի Արցախի իշխանությունը ձեւակերպմամբ:

Է՛լ ոնց է լինում պետության առաջնորդի պահվածքը. սրանից լավ ինչպե՞ս շտկել անցնող տարիներին պետության առաջնորդների եւ մեր դիվկորպուսի՝ միջազգային քաղաքականության արդյունքում մեզ պարտադրված որոշակի ոչ հայանպաստ որոշումները:

21-րդ դարը մերն է լինելու, եւ որքան էլ անտես ձեռքերը ցանկանան հայի ու Հայաստանի թուլացումը, միեւնույն է՝ աշխարհում կան նաեւ պատմական արդարությունը վերականգնելու ջատագով ուժեր, հատկապես, որ հայն այսօր պատրաստ է վերանվաճել իր հայրենիքի գերեվարված տարածքները:

Եվ լինելու է. մի քանի տարուց հայոց պետության սահմանները տարածվելու են Նախիջեւանն ու Դաշտային Արցախը ընդգրկող սահմաններում…

Զարմանալ կարելի է հայ հանրության այն հատվածի վրա, որ ժողովրդին՝ հող հանձնելուն նախապատրաստելու մեջ կասկածում ու չի խորշում մեղադրել անգամ հաղթանակած բանակի գերագույն գլխավոր հրամանատարին, Արցախի հերոս երկրորդ եւ երրորդ նախագահներին, հիմա էլ արդեն նորընտիր վարչապետին: Ամեն բանակցային ռաունդից առաջ հրապարակ են նետվում իբր «օդում կախված լուրեր», թե հեսա-հեսա հողերը հանձնում են…

Չկա եւ չի կարող լինել նման բան, քանզի հայոց արգանդը Թեհլերյաններ շատ ունի ծնած, եւ սա լավ գիտի ազգիս ամեն առաջնորդ՝ նախագահ, թե վարչապետ:

Այն ղեկավարը, ով հող հանձնելու որոշման տակ կստորագրի, այդ հողի գրկում թշնամուն կհանձնի նաեւ իր ու իր ընտանիքի անդամների՝ հավիտյան նզովյալ աճյունները:

Քանզի, ինչպես ավանդել է 2014 թվականի օգոստոսյան մարտերում հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանը՝ «post» պահող տղերքը թագավոր տղերք են», իսկ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն էլ զգուշացրել է՝ էս դիրքերը հանձնողի…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մի բան որ գրում եք, մանավանդ քաղաքականության թեմայով, աշխատեք գրել ավելի սթափ և անէմոցիոնալ, որ կարդալը հեշտ լինի, հեղինակի միտքն էլ հասնի ընթերցողին։ Թե չէ խառնվել են իրար զի-երն ու քանզի-ները, Հայկի երեքթևյան նետը․․․ոնց որ գյուղական երեխայի շարադրություն լինի։ Ոնց մտածում ենք, այդպես էլ արտահայտվում և ապրում ենք՝ էմոցիոնալ, հուզախառն և որպես հետևանք՝ անսթափ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031