Մարտի 1-ին հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայագետ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կիմ Բակշիի ծննդյան օրն է: Նա 88 տարեկան է դառնում: Կիմ Բակշին 7 գիրք է գրել Հայաստանի մասին եւ «Մատենադարան» ֆիլմաշարի համահեղինակն է: Կիմ Բակշին հայագիտությամբ է զբաղվում 1964 թվականից։
«Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը եւ հայերին ու այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին»,- ասել է Կիմ Բակշին: Կիմ Բակշիի ներկայացուցիչ եւ «Արցախի հոգեւոր գանձերը» գրքի ստեղծման նախագծի կազմակերպիչ Սուրեն Սարգսյանից տեղեկացանք, որ այս օրերին նա վատառողջ է, «Առավոտը» շուտափույթ ապաքինում է մաղթում մեծանուն հայագետին:
«Առավոտ» օրաթերթ,
28.02.2019