ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի,
Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի,
Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Կոտայքի
ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ է:
Գավառի, Աշոցքի, Սևանի ավտոճանապարհներին, Քեթիի լեռնանցքում,
Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող
ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն