Փետրվարի 27-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab):
ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:
Վահագն Աթաբեկյանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին, որը կլինի ռազմական ոլորտում երկկողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքային (ad hoc) խմբի համանախագահը:
Նախարար Բու Սաաբին վստահեցրեց, որ պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Նախարարը բարձր գնահատեց հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, և երախտագիտություն հայտնեց ՅՈՒՆԻՖԻԼ շրջանակում ՀՀ զորախմբի առկայության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ