Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաներումով ազատվածներից 58-ը հանցագործություն են կատարել, մի քանիսի նկատմամբ է ընտրվել կալանքը». Օսիպյան

Փետրվար 28,2019 19:21

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով վերջին շրջանում գողությունների, հանցագործությունների աճի մասին, ասաց, որ իհարկե, ունենք դեպքերի աճ, բայց այն կարգի չի, որ մեզ անհանգստացնի. «Գողությունների աճ ունենք, բայց նաեւ ձեռքբերում ունենք անձի դեմ ուղղված հանցագործությունների, անչափահասների հանցագործությունների, որոնք բավականին նվազել են: Կոռուպցիոն հանցատեսակների առումով լուրջ ձեռքբերումներ ունենք: Մենք ծրագիր ենք մշակում, կուղարկենք քննարկման շահագրգիռ կողմերի, հետո կառավարությանը ծրագիր կներկայացնենք կոնկրետ հանցատեսակների պայքարի ուղղությամբ»:

Օսիպյանն ասաց, որ հեղափոխությունից հետո թեւավոր խոսք կա՝ իրավիճակ է փոխվել ու դրա արդյունքում ժողովուրդն ավելի զգայուն է դարձել եւ ամեն մի հարցով դիմում են ոստիկանություն, ամենափոքր դեպքով. «Միայն հեղափոխությունից հետո 807 դեպքով ավելի են դիմել՝ 6 ամսվա կտրվածքով, քան 2017-ին: Համաներումը միանշանակ ազդել է: Այս պահի դրությամբ համաներումով ազատվածներից շուրջ 58-ը հանցագործություն են կատարել: Մի քանիսի նկատմամբ է կալանքն ընտրվել խափանման միջոցը, մյուսների նկատմամբ ընտրվել է ստորագրությունը ու դրսում գտնվելով՝ շարունակում են հանցագործություն կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728