Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ազդակ է. Ադրբեջանը փորձում է գնել «գործիքներ»՝ ի դեմս ռուս պատգամավորների». փորձագետ

Փետրվար 28,2019 19:12

Խոջալուի դեպքերի առնչությամբ կեղծ տեղեկատվության տարածման եւ հակահայկական ատելության քարոզի նպատակով Բաքվում փետրվարի 26-ին բողոքի ցույց է եղել, որին, ինչպես հայտնի է, ՌԴ պետդումայի որոշ պատգամավորներ են մասնակցել: «Նման քայլը վիրավորական է եւ ցավալի: Եթե, օրինակ, Դմիտրի Սավելեւը եւ նրա որոշ խորհրդարանական գործընկերներ հակահայկական քարոզչությամբ միշտ հայտնի են եղել, եւ նրանց դեպքում ոչինչ չես փոխի, ապա Իրինա Ռոդնինան հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, նրա անունով Երեւանում գեղասահքի դպրոց է անվանակոչվել, նա եղել է ՀՀ-ում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցույցին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցույցի ժամանակ Իրինա Ռոդնինան ասել է, թե մոտ մեկ տարի առաջ ծանոթացել է Խոջալուի դեպքերին. «Հայտնի չէ՝ ինչպե՞ս է նա դրան ծանոթացել, եւ եթե ՀՀ է այցելում եւ հայ գործընկերներ ունի, ինչո՞ւ հայկական կողմի տեսակետի մասին չի հետաքրքրվել, եւ միակողմանի հայտարարություններ է անում: Համենայն դեպս, տարօրինակ է»: Տարոն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է խոսի ցույցին մասնակցած ռուսաստանցի պատգամավորների հետ եւ պարզի իրավիճակը. «Գուցե նրանք գումարի դիմաց են գնացել Ադրբեջան, որը սովոր է նման բան անել: Սա նոր ազդակ է, Ադրբեջանը փորձում է գնել նոր գործիքներ՝ ի դեմս այդ անձանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728