Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա նախնական համաձայնություն՝ ընդգծելով, որ այդ լինելու է առանց օրակարգի հանդիպում. «Բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի»: Հայտնում է «Ա1+»-ը:
Նիկոլ Փաշինյանն հիշեցրել է, որ ինքը չի խոսում Արցախի անունից, քանի որ Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը։
«Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է ՀՀ վարչապետը: