Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին, պետք է հարցնել հենց նրանց․ Զախարովա

Փետրվար 28,2019 17:44

Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին: Հայտնում է Ազատությունը:

Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։

Հիշեցնենք, պաշտոնական Երևանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ:

Հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցությանը երեկ անդրադարձել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728