Քիչ առաջ ԱԺ փակ նիստում մեկնարկեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Մինչ նիստը սկսելը, պատգամավորները կատակում էին՝ հանդիպման օրակարգի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը կատակեց, թե «հողերը հանձնեցինք, Մայբախն առանք, էսօր էլ մարիխուանայի օրն է»: Պատգամավորներից մեկն էլ կատակեց, թե «ցեխ էր, չենք կարողանում հանձնել հողերը»:
Ալեն Սիմոնյանն անհանգստացավ, որ Հայկ Գեւորգյանի հումորը կդառնա ԶԼՄ հրապարակումների վերնագիր ու սխալ կընկալվի, որովհետեւ շատերը կարդում են միայն վերնագրերը:
Հայկ Գեւորգյանը, Մայբախի, մարիխուանայի, հող հանձնելու թեմաների մասին խոսելով՝ նկատի ուներ այն կեղծ օրակարգերը, որոնք տեղ են գտնում լրահոսում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ