Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք չկա, չի նշանակում, թե նա գործից դուրս է». ՀԱԿ փոխնախագահը՝ «Մարտի 1»-ի մասին

Փետրվար 28,2019 16:15

«Մի քանի տարի առաջ ՀՀ վարչապետի ստորագրությամբ ՄԻԵԴ է գնացել փաստաթուղթ, որ Մարտի մեկի տասը սպանությունները կատարվել են՝ «ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից». Սրանից լավ ցուցմո՞ւնք: Սա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքն է, որ սպանություններ են կատարվել՝ «ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից»: Նրանք չէին մտածո՞ւմ, որ այդ փաստաթուղթը եւ 0038 հրամանը բացահայտվելու են»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործի ընթացքին՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում, Արամ Մանուկյանը նկատեց. «Եթե մեղադրանք չկա, դա չի նշանակում, թե նա գործից դուրս է: Նա վեց ժամ հարցաքննվել է: Դժվար կլիներ վեց ժամ սուտ ասել եւ մեղա գալ: Մի քիչ համբերենք: Բացառվում է այս գործը ներկայացնել այնպես, որ մեկ մարդու վրա գցվի»:

Ապա Արամ Մանուկյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն ողջ ծավալով աշխատում է այս գործի ուղղությամբ. «ՀԱԿ ակտիվիստները եւ կանայք կանչվում են հարցաքննությունների, դիմումներ են ներկայացնում, չենք շտապում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/557318368098971/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728