Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Հակոբյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը

Փետրվար 28,2019 15:53

2019թ. փետրվարի 27-ին Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Հակոբյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դեմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի կողմից ներկայացված բողոքը, որոշեց բողոքը բավարարել և Աշոտ Հակոբյանին ազատ արձակել:

Հիշեցնենք, որ Աշոտ Հակոբյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, որից 9 տարին արդեն կրել էր:

Աշոտ Հակոբյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը կարևոր դեր է կատարում անձի ուղղման գործընթացում, և եթե նախկինում ճնշող մեծամասնության դեպքում անձինք պայմանական վաղաժամկետ ազատ չէին արձակվում, դա բացասաբար էր ազդում նրանց վարքագծի վրա.

«Անձը որևէ շահագրգռվածություն չուներ, սակայն, եթե նա վստահ լինի, որ դրական վարքագիծ ունենալու դեպքում կարող է ազատ արձակվել, ապա դա խթան կհանդիսանա, որ նա փորձի իրեն լավագույնս դրսևորել: Սակայն ամենակարևորն այն է, որ դատարանները գնահատեն դատապարտյալների այդ ջանքերը»:

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728