Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կիրառելու ենք խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բազմավեկտոր հնարավորությունները, որպեսզի սումգայիթյան ջարդերի փաստը չմոռացվի. Վահե Էնֆիաջյան

Փետրվար 28,2019 15:44

1988 թվականի փետրվարյան այս օրերին՝ Սումգայիթում, պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ համայնքի ջարդերն ու վայրագ սպանությունները։ Այն ժամանակվա կազմակերպիչների պատկերացմամբ` ջարդերը կարող էին կանխել Ղարաբաղյան շարժման մեծացող ալիքը։

Ողբերգական ցանկացած նման դեպքին հավասարազոր չարձագանքելը սպառնում է նորերի ծնունդով՝ ինչպես եղավ 1990 թվականին՝ Բաքվի ջարդերով։ Չնայած Եվրախորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանները դատապարտել են Սումգայիթի կոտորածը, այնուամենայնիվ, այն չպետք է մոռացության մատնվի միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից։

Մենք դա թույլ չենք տա։ Մենք կիրառելու ենք խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բազմավեկտոր հնարավորությունները, որպեսզի սումգայիթյան ջարդերի փաստը չմոռացվի և միջազգային ամենաբարձր հարթակներում շարունակվի ադրբեջանական պետական մակարդակով հովանավորվող սպանությունների բարձրաձայնումը, որպեսզի չկրկնվեն բուդապեշտյան դեպքերը, որպեսզի կացնով մարդասպանին չհերոսացնեն, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը չլռի։

Դա՝ միջազգային հարթակներում, բայց մենք նաև պարտավոր ենք պետական մակարդակով հոգալ Սումգայիթի և Բաքվի ջարդերից մազապուրծ եղած մեր հայրենակիցների համար, որոնք ապրում են մեր կողքին, իրենց հայրենիքում, բայց մինչ օրս բնակվում են հանրակացարաններում, հաճախ՝ անմարդկային և հակասանիտարական պայմաններում, որոշ դեպքերում՝ բազմանդամ ընտանիքով՝ մի քանի քառակուսի մետր տարածքում։

Այսօր նրանց խնդիրները շատ են, և սոցիալական երաշխիքները և պատկան մարմինների համարժեք գործողությունները չպետք է ուշանան։

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի փոխնախագահ՝

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728