Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Վանաձորի ԲԿ-ում դիալիզի գործընթացը կանգ չի առնի

Փետրվար 28,2019 14:06

Խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։

Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։

Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հեմոդիալիզի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

Առողջապահության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հազիւ մի խելքը գլխին նախարար կար: էն էլ յամառօրէն մեր բառապաշար է մտցնում ‘պացիենտ’ բառը: Զարգացել են մեր բժիշկները: Իբր թէ ամէն այցելու չէ, որ հիւանդ է: Առողջն մարդն էլ կարող է բժշկի գնալ: Բա էդ նոյն տրամաբանութեամբ հիւանդանոցին ՊԱՑԻԵՆՏԱՆՈՑ ասէք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728