Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյանը` ԵՊՀ նիստին. «Ստեղծված իրավիճակը որոշակի իմաստով զոհ է նախկին ռեժիմի»

Փետրվար 28,2019 12:45

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն առաջարկեց, որ օրակարգի հարցը ձեւակերպվի ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, այլ ոչ թե Արամ Սիմոնյանի հրաժարականի, քանի որ նրա խոսքերով, հոգաբարձուների խորհուրդը պետք է հոգա համալսարանի հոգսերը, ելնի ԵՊՀ շահերից:

Խորհրդի մեկ այլ անդամ, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ չի հասկանում հարցի ձեւակերպումը, նա լղոզված որակեց այնԼ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը այնուամենայնիվ առաջարկեց քվեարկության դնել ձեւակերպման փոփոխությունը: Օրակարգը քվեարկության դրվեց, պարզ մեծամասնությամբ չհաստատվեց:

«Ինձ համար մեծ ցավ է, նման հարց քննարկելը ԵՊՀ-ում, մի կողմից ցավ է, մի կողմից ուրախություն: Ցավ է, որ ԵՊՀ-ի շուրջ այսքան քաղաքական ուշադրություն կենտրոնացավ, որն ազդում է կրթական պրոցեսի վրա, մի կողմից էլ ուրախություն է, որովհետեւ մարդիկ, որոնք տարիներով վախենում էին խոսել, այսօր խոսում են: Եվ եթե այստեղ նստած լիներ Սերժ Սարգսյանը, կվախենային արտահայտել իրենց կարծիքը, հիմա արտահայտում են: Ինձ համար ուրախալի է, որ այն կապանքները, որոնք նախկինում եղել են ուսանողների վրա, հիմա չկան»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ շատերը խոսում են բուհական ինքնավարությունից, ու ինքն ամենաշատն է արել ի շահ ԵՊՀ-ի բուհական ինքնավարության:

«Այս օրերին անհարկի քաղաքականություն գնաց, նաեւ ստահոդ մի հոդված տեսա իմ մասին, որը պարզապես արտահոսք է ԵՊՀ-ից…Եթե մարդիկ այստեղ գալիս են ու ակցիաներ են անում, դա առաջին հերթին վնասում է ռեկտորին եւ համալսարանի հեղինակությանը… Ստեղծված իրավիճակը որոշակի իմաստով զոհ է նախկին ռեժիմի: Մարդիկ չեն կարողացել ինքաարտահայտվել, ինքնադրսեւորվել, բազմիցս ենթարկվել են հալածանքների…Ես ուզում եմ տեսնել ազատ, ինքնավար համալսարան…Անկախ նրանից ինչ որոշում կկայացնի խորհուրդը, պետք է հարգենք այն: Մի խորհուրդ էլ տամ`բարոյականության մասին շատ մի խոսեք, որովհետեւ դա մի ոլորտ է, որ մտնում եք, դուրս չեք գալիս»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728