Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերություն. ոլո՞րտ, թե՞ վրեժ. «168ժամ»

Փետրվար 28,2019 12:30

Համարյա բոլոր կառավարությունները փորձել են մոդեռն ու ինքնատիպ երևալ։ Մեկը երկրի մի քաղաքը համաշխարհային բանկային կենտրոն էր խոստանում դարձնել, մյուսը՝ մեկ այլ քաղաք «տեխնոպարկ» էր դարձնում, և այդպես շարունակ, երրորդը՝ տուրիզմի համաշխարհային կենտրոն, և այդպես շարունակ։ Այդ ընթացքում երկրի սեփականաշնորհված արդյունաբերական ձեռնարկությունները լուռ ու մունջ վերածվում էին ավերակների։ Իսկ գործող արդյունաբերությունը գոյատևում (կամ՝ զարգանում) էր ինքնահոսով։

Վերջին յոթ տարում մեր ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության բաժինը համարյա անփոփոխ է՝ 16-18 տոկոս։ Ընդ որում՝ փոփոխությունն էապես կախված է համաշխարհային շուկայում մեր հանքարդյունաբերության արտադրանքի գնից։ Պղինձն ու այլ մետաղները թանկանում են, արդյունաբերության ծավալը մոտենում է 18 տոկոսի։ Նվազման դեպքում՝ դառնում 16 տոկոս։ Օրերս ԱՄՀ-ի պատասխանատուն 2018-ի մեր տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը կապեց համաշխարհային տնտեսության գործընթացների ու մետաղների գների հետ։ Ենթատեքստում հարկավոր էր հասկանալ, որ «համաշխարհային տնտեսության գործընթաց» ասածն իրականում քաղաքավարության կանոնների տուրք-տեքստ էր։ Իրականում որոշողը լինելու են մեր արտահանած մետաղների գները։ ՀՆԱ-ում ներկայության համարյա կայուն ցուցանիշ պահելուց զատ ուսումնասիրողը մեկ այլ փաստ էլ կարձանագրի։ Վերջին տարիներին չի փոխվում մեր արդյունաբերության կառուցվածքը։ «Դեժավյու» բառն այդ ուսումնասիրողի վիճակը բնութագրելու համար է հորինվել։ Համարյա ամեն տարի նույն թվերն են։ Մեր արդյունաբերական համակարգի մոտ 17 տոկոսը կազմում է «հանքագործական արդյունաբերություն» ասվածը։ 67 տոկոսը կազմում է մշակող արդյունաբերությունը։ 15 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի, լավորակ օդի մատակարարումն է։ Համեստ մեկ տոկոսը՝ ջրամատակարարումը, կոյուղու թափոնների կառավարումը։ Կայուն կառուցվածքը հետևանք է այն բանի, որ արդյունաբերության ոլորտում (մոդայիկ բառապաշարով ասած) հեղափոխական մոտեցումներ չեն եղել։ Արդյունաբերության զարգացումը (ոչ մոդայիկ ու հին բառապաշարով ասած) մատնվել է ինքնահոսի։ Այս պնդման լրացուցիչ փաստարկ կարելի է համարել այն, որ համարյա չի փոփոխվում արդյունաբերական համակարգում աշխատողների թիվը։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728