Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորական գնդապետ. «Ես Մարտական խաչի ասպետ եմ, դու ի՞նչ ասպետ ես, Արամ Սիմոնյանի՞»

Փետրվար 28,2019 12:17

ԵՊՀ-ում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցն է դրված:

Հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամ ներկայացուցիչ Դավիթ Ափոյանը նշեց, որ  իրավական համապատասխան գնահատական եւ փաստեր չկան՝ օրակարգում նման հարց ներառելու համար: Նրա խոսքերով, ուսանողների ինչ-որ խմբի կողմից բողոքի ցույցերում եղել է անհարգալից վերաբերմունք Արամ Սիմոնյանի հանդեպ, չեն հարգել տարիքը, գիտական վաստակը. «Ի՞նչ է նշանակում հարամիր Արամին, ես վատ եմ զգում նման բաներից»:

Զինվորական մի գնդապետ, որը խորհրդի անդամ չէր, նույնպես փորձում էր ելույթ ունենալ, երբ անվտանգության աշխատակիցը փորձեց կարգի հրավիրել, նա դժգոհեց. «Ես մարտական խաչի ասպետ եմ, դու ի՞նչ ասպետ ես, Արամ Սիմոնյանի ասպե՞տ»:

Նրան ասացին , որ միայն խորհրդի անդամները կարող են ելույթ ունենալ: Հոգաբարձուների խորհրդի նիստը քվեարկությամբ որոշվեց փակ անցկացնել:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը անդրադառնալով հարցի իրավական մասին, ասաց, որ եթե որոշում կընդունվի եւ հակառակ կողմը կհամարի, որ դա իրավաչափ չէ, կարող են դատական կարգով բողոքարկել: Ասաց, որ խորհրդում առկա են երկու կողմի տեսակետ ունեցող մարդիկ:

Խորհրդի անդամներից մեկը, որ մասնագիտությամբ իրավաբան էր՝ ԵՊՀ պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, ասաց՝ գոյություն ունեն հարցի քաղաքական, բարոյական եւ այլ հարթություններ, ու այս պահին ամենակարեւորն այն է, որ պետք է փորձեն համալսարանը հեռու պահել քաղաքականությունից, ու հարցի լուծման ճիշտ տարբերական իրավականն է, հետեւաբար ցանկացած որոշում ընդունելու դեպքում պետք է օրենքով շարժվենք:

Նրա խոսքերով, նպատակի հասնելու ճանապարհին չի կարելի դիմել այնպիսի միջոցների, որ պետք է խախտվի օրենքը.«Այն փաստարկները, որ բաժանվել են ձեզ, իրավական տեսանկյունից շատ խոցելի են, ադեկվատ չեն արտահայտում իրավիճակը, եւ միանշանակ ասել, որ այս իրավիճակում պետք է ղեկավարվենք «Հիմնադրամների մասին» օրենքով դա միանշանակ ճիշտ չէ, ներքին հարաբերությունները կարգավորվում են կրթական օրենսդրությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728