Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ռոդնինան Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ». «Ժողովուրդ»

Փետրվար 28,2019 11:56

Եթե անկեղծ, ապա Միրզոյանը որեւէ արտառոց խոսք չի հնչեցրել, նա ընդամենը բարձրաձայնել է փաստը, որ ռուս պատգամավորներից ոմանք Բաքվում հակահայկական ակցիաների են մասնակցել։ Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ իշխանության օրոք՝ վերջին քսան տարիներին, նախորդ խորհրդարանի ղեկավարներն իրենց ինչպես են պահել ռուս գործընկերների մոտ՝ վախենալով ինքնուրույն միտք հայտնել, ուր մնաց հակադրվել, ապա Միրզոյանի ելույթը թվում էր խիզախություն։

Բայց վերադառնանք ռուս պատգամավորների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու փաստին, նրանց մեջ էին Օկսանա Պուշկինան, Դմիտրի Սավելեւը եւ Իրինա Ռոդնինան։  Հատկապես Իրինա Ռոդնինան Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների»,  Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին, Ռոդնինան, որը ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։

Անշուշտ, տարօրինակ փոխակերպում է, սակայն առավել տարօրինակ է այն, որ նույն Իրինա Ռոդնինան մի քանի տարի առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեծ պատիվների էր արժանացել։ Սերժ Սարգսյանը 2014թ. անգամ հատուկ շնորհավորական ուղերձ էր հղել Ռոդնինային՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ 2015թ. Իրինա Ռոդնինայի պատվին է անվանակոչվել եւ մինչ օրս էլ նրա անունն է կրում Երեւանում կառուցված գեղասահքի դպրոցը։ Ընդ որում, Սերժ Սարգսյանը մասնակցել է ինչպես մարզադպրոցի հիմնարկեքի, այնպես էլ բացման արարողությանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728