Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ լրատվամիջոցների օրինական գործունեությանը խոչընդոտելը Երևանի քաղաքապետի հեղինակային մտահղացումը չէ. Զարուհի Փոստանջյան

Փետրվար 28,2019 11:15

Երևան քաղաքի ավագանին տարիներ առաջ որոշումներ էր կայացրել Երևանի՝ Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի ոչ բարեկարգ տարածքները տրամադրել տարբեր լրատվամիջոցներին՝  իրենց աշխատանքային գործունեության համար:  Սույն որոշումների հիման վրա «Հայելի ակումբը», «Հրապարակ» օրաթերթը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը և այլ լրատվամիջոցներ բարեկարգելով տրամադրված տարածքները իրականացրել են բարեխիղճ մասնագիտական գործունեություն` իրացրել են ազատորեն արտահայտվելու իրավունքը։ Տարածել են քաղաքացիների տարբեր կարծիքներ, տեղեկություններ և գաղափարներ՝ առանց պետական մարմինների միջամտության և գրաքննության։

Այս ազատությունների իրականացումը այսօր փորձում են ապօրինի սահմանափակել: Լրատվամիջոցների նկատմամբ փորձ է կատարվում կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված չեն օրենքով և հակասում են ժողովրդավարական արժեքներին:

Երևանի քաղաքապետարանը առանց իրավական հիմնավորման, անտեսելով Երևանի ավագանու որոշումները, լրատվամիջոցներին ծանուցում է ներկայացրել հինգ օրվա ընթացքում տարածքները ազատելու մասին:

Ակնհայտ է, որ լրատվամիջոցների օրինական գործունեությանը խոչընդոտելը Երևանի քաղաքապետի հեղինակային մտահղացումը չէ և ինքնուրույն նախաձեռնությունը չէ, այս ապօրինի միջամտությունը` համակարգված և համաձայնեցված գրոհ է խոսքի ազատության դեմ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության նկատմամբ գրոհ իրականացնելու դերի ստանձնումը, Երևանի քաղաքապետի միջոցով (այլ միջոցներով ևս) և հորդորում խոսքի ազատության սահմանափակման հեղինակներին ականջալուր լինել ժամանակակից փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկոյամայի խոսքին` «Տոտալիտար կառավարումը պահանջում է ռեժիմի տեղեկատվության մենաշնորհի պահպանում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այն անհնար դարձնելով, տրոհում են ռեժիմի հզորությունը»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան

27 փետրվարի 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728