Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

Փետրվար 28,2019 11:06

ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը:

9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են՝ դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը, դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (ԳԹԿ): 12-րդ դասարանի հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցողների դիմում-հայտերը հաստատության տնօրենը ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:

9-րդ դասարանի կենտրոնացված և ավարտական քննություններ հանձնողների դիմում-հայտերը և ցուցակ-հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 10-ը:

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդներին թույլատրվում է մասնակցել քննության` համաձայն կրթության և գիտության նախարարության հաստատած անվանացանկի: Քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից:

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728