Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ևս շատ լավ հասկանում է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության համար էքզիստենցիալ բնույթ ունեն. Արմեն Վարդանյան. «Փաստ»

Փետրվար 28,2019 10:51

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա առաջին բարձրաստիճան այցն է Իրան։

Խոսելով այցի կարևորության մասին՝ իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այցի ուղերձը շատ կարևոր է:

Իսկ թե ի՞նչ սպասել այցից, և արդյոք Իրանի հետ նոր օրակարգի ձևավորման կարիք կա՞, Արմեն Վարդանյանն արձագանքեց.

«Քաղաքական առումով որևէ խնդիր չկա: Նոր օրակարգ առաջադրելու կարիք ևս չկա: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա նախորդ տարի մոտ 100 միլիոն դոլարով ապրանքաշրջանառությունն ավելացել է, և երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 363 միլիոն դոլար: Բայց, ամեն դեպքում, դա կրկին քիչ է՝ հաշվի առնելով այն քաղաքական հարաբերությունները և այն պոտենցիալը, որոնք կան երկու երկրների միջև: Միգուցե Նիկոլ Փաշինյանը կամ իրանական կողմը նոր ծրագրեր, օրակարգ առաջ քաշեն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, բայց, ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ամրապնդվեն»:

Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանն ու այդ համատեքստում հայ-իրանական հարաբերություններին, իրանագետը շեշտեց.

«Մենք գիտենք, որ ԱՄՆ այս վարչակազմը՝ Թրամփի վարչակազմը, պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականությունն է վարում Իրանի նկատմամբ: Եվ այն երկրները, որոնք Իրանի հետ ջերմ հարաբերություններ են ունենում, գտնվում են ԱՄՆ իշխանությունների մանրադիտակի տակ:

Բնականաբար, այդ ամենը ԱՄՆ-ին դուր չի գալիս, և ԱՄՆ-ն ընդհանրապես փորձում է ամեն ինչ անել, որ Իրանը մեկուսացվի ամբողջ աշխարհից: Այս առումով պետք է ընդգծել, որ մեր բախտը բերել է՝ Հայաստանին երկընտրանքի և ընտրության առջև չեն դնում: ԱՄՆ-ն ևս շատ լավ հասկանում է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության համար էքզիստենցիալ բնույթ ունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728