Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտներին վկայականները հանձնեց ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը առաջիկայում հայտարարելու է չորրորդ հոսքի ընդունելություն։