Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին՝ չդրամատիզացնել իրավիճակը և բանակցել քաղաքապետարանի հետ»

Փետրվար 27,2019 20:45

Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի հավելյալ պարզաբանումը, որ ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման և որ 5 օրը վերջնաժամկետ չէ ու չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը, ինչպես նաև հավաստիացումը, որ յուրաքանչյուր դեպքով կկայացվի առանձին որոշում։

Այդուհանդերձ, քանի որ այս անհեռատես որոշումն ու դրանից բխող քայլերը սպառնում են լրատվամիջոցների բնականոն գործունեությանը, պահանջում ենք.

  • ՀՀ կառավարությունից՝ անդրադառնալ ԶԼՄ-ներին տարածքներ տրամադրելու խնդրին և համակողմանի ու լայն քննարկումների միջոցով գտնել հավասարակշռված լուծումներ,
  • Երևանի քաղաքապետարանից՝ դադարեցնել սկսած գործողությունները և չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները, նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ առաջարկելով մոտեցումներ՝ հետագայում հարցի համակողմանի լուծման համար։

Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին՝ չդրամատիզացնել իրավիճակը և հաշվի առնելով պաշտոնական պարզաբանումները՝ բանակցել քաղաքապետարանի հետ՝ ներկայացնելով սեփական առաջարկություններն ու պահանջները։ Պատրաստ ենք օգտակար լինել այդ գործընթացին՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու լուծումները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728