Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության հիմքում պետք է մարդու իրավունքը լինի. Հայրիկյան. Ա1+

Փետրվար 27,2019 20:33

«Ազգային առաջընթաց», «Արդարություն», «Գործարար», «Հայք-հայկազունիներ», «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ», «Նժդեհյան ցեղակրոն» եւ «Հայ կառուցողական» կուսակցությունները, ինչպես նաեւ՝ «Զարթոնք» նախաձեռնող խումբը, «Ժողովրդի ձայն» նախաձեռնությունը եւ «Հայ մասնագետների խորհուրդը» միավորվել են մեկ նախաձեռնության շրջանակում, որի անվանումն է «Նոր սահմանադրություն»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակում այս քաղաքական ուժերը քննարկում են սահմանադրական դրույթները։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նշում է, որ քաղաքացիների իրավահավասարությունը միայն ընտրական, հանրաքվեի գործընթացին մասնակցելով չէ, այլ նաև՝ պետության կառավարման մեջ։ Հայրիկյանը նկատում է՝ Հայաստանը չի ունեցել ժողովրդավարական նախադրյալները, որպեսզի դրանք արտացոլված լինեին ՀՀ Սահմանադրության մեջ

Իսրայելը, Հայրիկյանի խոսքով, գնահատվում է Մերձավոր Արևելքում ամենաժողովրդավարական պետությունը լինելով։ Հայրիկյանը պետության ժողովրդավարացման համար նշում է մի շարք օրինակներ։ Օրինակ՝ նախագահը պետք է ընտրվի ոչ թե 5 տարով, այլ՝ 2, պատգամավորը խորհրդարանում պետք է 1 ձայնի իրավունք չունենա, այլ՝ իրեն ընտրողների քվեների քանակով։ Հայրիկյանի առաջարկությամբ պետք է վերացվի նախագահի ինստիտուտը, իսկ վարչապետը պետք է ընտրվի քաղաքացիների քվեարկությամբ։

Սահմանադրության մեջ, ըստ Հայրիկյանի, կենտրոնը պետք է լինի քաղաքացու ինքնորոշման, սեփական որոշումը կայացնելու իրավունքը։ Հայրիկյանն առաջարկում է ներդնել ազդարարման մի կարգ, ըստ որի՝ Եթե պատգամավորը մահանում է, արդեն իսկ նախօրոք ազդարարած լինելու պարագայում նշված է լինում, թե ով պետք է իրեն փոխարինի։

Մանրամասներին կարողեք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728