Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ-ում կայացել է գիտական խորհրդի նիստ և դեկանի ընտրություն

Փետրվար 27,2019 19:40

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի հագեցած օրակարգի առաջին հարցը ներկայացրեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով:

Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն են՝ ակադեմիական և կազմակերպչական ռազմավարությունը. Առաջինը՝ ծրագրային, մյուսը՝ ինստիտուցիոնալ մակարդակով: «Ակադեմիական առանձնահատկությունն իր մեջ ընդգրկում է օտարերկրյա ուսանողների ուսուցումը, համագործակցությունը գործընկեր ուսումնական հաստատությունների հետ, օտարերկրյա դասախոսների ներգրավումը, միջազգային գիտաժողովները և այլն: Կազմակերպչական ռազմավարությունը՝ կառավարում և պլանավորում, ծառայություններ, մարդկային ռեսուրսներ»,-ընդգծեց Երվանդ Սահակյանը:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների թիվը ներկա պահին 1760 է, ինչը կազմում է ուսանողության 25 տոկոսը: «Օտարերկրացի ուսանողների գերակշիռ մասի համար Հայաստանում ապահովվում են անհրաժեշտ պայմանները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դա փաստում է՝ օտարերկրացի ուսանողների թիվի ավելացումն իրատեսական է:

Պրոռեկտորը նշեց նաև, որ 2020 թվականին համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով, օտարերկրյա պետություններում գործող ԵՊԲՀ շրջանավարտների միությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել ու ներդրում ունենալ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ապահովել մեծ թվով օտարերկրյա ուսանողների ներկայությունը, ինչը լավ առիթ է՝ միջազգային հեղինակության բարձրացման համար:

Գիտական խորհրդի այսօրվա նիստում տեղի ունեցավ նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն: Դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, ով փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728